Հայկական խոհանոցը Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք որպես մեր ազգային արժեք․ Փաշինյան

Լուրեր

26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ: Որոշման նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցելու հանգամանքով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 17-ի նիստի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում որոշվել է գրանցել համայնքներից, անհատ կրողներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները:

«Ըստ էության՝ այս պրոցեսը, որում մենք հերթական քայլն ենք անում, մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթաց: Եվ ինչո՞ւ է շատ կարևոր, որովհետև երբ գործ ունենք նյութական արժեքների, հուշարձանների հետ, նրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի և ռիսկի են ենթարկված: Մեր իրականության մեջ այդպիսի շատ հայտնի և առանցքային նշանակություն ունեցող պատմություն կա: Ինչո՞ւ է, ընդհանրապես, մեր իրականության և մեր մշակույթի մեջ Կոմիտաս Վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում: Մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասն, ըստ էության, անէանալուց փրկել է, այսինքն՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այլն: Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա պետություն ունենք, որը պարտավոր է այս մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացնել»,-ասել Կառավարության ղեկավարը և ընդգծել, որ այսօր էլ ոչ նյութական արժեքներ անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն:

Վարչապետը նշել է, որ այս թեմայի հետ առնչվել է տարբեր մարզային այցելությունների ընթացքում և երկար ժամանակ է, աշխատանք է տարվում այս ուղղությամբ:

«Ոչ նյութական կարևոր արժեք է մեր խոհանոցը: Իմիջիայլոց, հայկական խոհանոցը Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք որպես մեր ազգային արժեք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ծրագիր իրականացնելու խնդիր է դրել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերով և ամեն բնակավայրի յուրահատուկ բաղադրատոմսը կամ ճաշատեսակը ոչ միայն փաստագրեն, այլ նաև զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ հանրային սննդի բիզնեսի հետ համագործակցությամբ ընդգրկեն ճաշացանկերում, բացի այդ նաև հանրայնացնեն այդ բաղադրատոմսերը համացանցի և կատալոգների միջոցով: Այս համատեքստում Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Այս պրոցեսը պետք է անընդհատ շարունակվի, բայց շատ կարևոր է, որ մենք ոչ միայն իսկապես փաստագրենք, այլև նաև փաստագրենք այնպես, որ դա նաև հասանելի լինի»:

«Հետևաբար՝ այսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանի Հանրապետությունն այս գործառույթը պետք է լիարժեք իրականացնի, որը շատ բարդ աշխատանք է, և այդ աշխատանքը շատ ուրախ եմ, որ մենք պետք է անենք»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է նաև հայկական ապրանքանիշի դիրքավորման անհրաժեշտությանը, ընդգծել դրա կարևորությունը ժամանակակից տնտեսություն ունենալու համար:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին նշել է, որ այս մասով ակտիվ համագործակցություն կա Եվրոպական միության գործընկերների հետ, մասնավորապես՝ «Հայկական բրենդի» ապրանքանիշի դիրքավորման և զարգացման ուղղությամբ: Էկոնոմիկայի նախարարը նաև զեկուցել է, որ հայկական աշխարհագրական նշումների գրանցման գործընթացում առկա է որոշակի առաջընթաց, և մինչև տարեվերջ 4 աշխարհագրական նշում կներկայացվի, որպեսզի հավաստագրվի միջազգային կանոններին համապատասխան:

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Էկոնոմիկայի նախարարությանն այս ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն և պատշաճ մակարդակով իրականացնել: