ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի և ավերածությունների կապակցությամբ
Քաղաքականություն
30.10.2024 | 19:25Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Իսպանիայի Վալենսիա շրջանում անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով վեց տասնյակից ավելի մարդ է զոհվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի