Ստամբուլի շրջաններից մեկի ընդդիմադիր ղեկավարը ձերբակալվել է PKK-ի հետ կապերի կասկածանքով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ստամբուլի Էսենյուրթ շրջանի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Ահմեդ Օզերը ձերբակալվել է այսօր իր տանը տեղի ունեցած խուզարկությունից հետո, գրում է Bianet-ը։

Վաղ առավոտյան ոստիկանները խուզարկել են նրա տունը, միաժամանակ, խուզարկություն է իրականացվել վարչական շրջանի շենքում։ Ստամբուլի գլխավոր դատախազությունն Օզերի ձերբակալությունից հետո տարածած հայտարարության մեջ ներկայացրել է մեղադրանքները։ Դրանց համաձայն՝ Օզերը կասկածվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա հովանավոր կազմակերպության՝ Քուրդիստանի համայնքների միության (KCK) հետ կապեր պահպանելու մեջ։

Իշխանությունները պնդում են, որ ապացույցներ են ձեռք բերել գաղտնալսումների, հսկողության և ֆինանսական փաստաթղթերի միջոցով, որոնք Օզերին կապում են Հյուսիսային Իրաքում կազմակերպության ղեկավարության և PKK-ի հայտնի գործիչների հետ: Նրան մեղադրում են PKK/KCK-ի հետ «կայուն և ինտենսիվ կապ հաստատելու» մեջ, ինչը հանգեցրել է «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքին։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նույնպես CHP-ի անդամ է, X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Օզերին։

«Այսօր առավոտյան ձերբակալվել է մեր Էսենյուրթի քաղաքապետ, պրոֆեսոր Ահմեդ Օզերը: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Պարոն Օզերը վաստակաշատ գիտնական է և տեղական ադմինիստրատոր, որն աշխատել է նահանգում և զբաղեցրել բարձր պաշտոններ համալսարաններում՝ դեկանից մինչև պրոռեկտոր: Թուրքիան պետք է դադարի լինել մի երկիր, որտեղ առավոտյան ռեյդեր են իրականացվում քաղաքական գործիչների և գիտնականների դեմ»,- գրել է Իմամօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի