Վրաստանի նախագահն իշխող «Վրացական երազանք»-ի վրա ճնշում գործադրելու կոչ է արել Արևմուտքին

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արևմտյան երկրներին կոչ է արել լուրջ ճնշում գործադրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Եթե ճնշում չկիրառվի, դա կնշանակի, որ Արևմուտքն ամեն ինչ չի արել, որպեսզի փորձի Վրաստանը պահել արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարում»,- ասել է Զուրաբիշվիլին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություների արդյունքում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների գրեթե 54 տոկոսը։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ այս դեպքում քաղաքական ուժն իրավունք է ստանում ինքնուրույն ձևավորել կառավարություն։ Չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են հինգ տոկոսի արգելքը։

Զուրաբիշվիլին և ընդդիմությունը հայտարարել են, որ իշխող կուսակցության օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։ Վրաստանի նախագահը նաև նշել է ռուսական նարատիվները, որոնք օգտագործել է «Վրացական երազանք»-ն իր նախընտրական քարոզարշավում։

«Ամեն ինչ տեղի է ունենում՝ նայելով Ռուսաստանին. խոստումների փոխարեն՝ նախընտրական սպառնալիքներ, քարոզչություն, որոնք բնորոշ են ռուսական նախընտրական PR ռազմավարություններին։ Ընդհանուր առմամբ, բացարձակապես պարզ է, որ Ռուսաստանն օգնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, նրանց բարոյական աջակցություն ցուցաբերեց և խոստումներ տվեց, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,- հայտարարել է նա։

Զուրաբիշվիլին նաև հայտնել է, որ տեղական կազմակերպություններն աշխատում են տվյալների հավաքագրման ուղղությամբ՝ ապացուցելու ընտրական խախտումները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի