Վրաստանի նախագահին հարցաքննության են կանչել ընտրակեղծքիների վերաբերյալ հայտարարությունների համար

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Ընտրակեղծիքների մասին հայտարարությունների պատճառով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրբիշվիլին կանչվել է Դատախազություն՝ հարցաքննության։ Վրաստանի դատախազության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ գերատեսչությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի բողոքի հիման վրա՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով («ընտրակեղծիք»):

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և ԶԼՄ-ների միջոցով հանրային տարածքում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման մասին, և որի կապակցությամբ սահմանված կարգով Վրաստանի նախագահը հետաքննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել այս տարվա հոկտեմբերի 31-ին»,- ասվում է հաղորդագրությունում։

Վրաստանի դատախազությունը խոստանում է իրականացնել «բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի դիմումում, նաև ուսումնասիրելու է Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և դիտորդական առաքելությունների կողմից հնչեցված փաստերը»։

«Հետաքննության ընթացքում հարցաքննվելու են բոլոր անձինք, որոնք կարող են տեղեկատվություն ունենալ ենթադրյալ հանցագործության մասին։ Հանրությանը տեղեկացնում ենք նաև, որ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը հայտնաբերված առանձին իրավախախտումների ուսումնասիրման նպատակով իրավապահ մարմիններն ակտիվորեն քննում են մի շարք քրեական գործեր։ Նախաքննության արդյունքների մասին դատախազությունը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ երկրում տեղի է ունեցել «ռուսական հատուկ գործողություն»։

Միջազգային հանրությունն իր հերթին հնարավոր ընտրախախտումների միջազգային հետաքննության կոչ է արել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի