Մանրածախ առևտրի ոլորտում խոշոր՝ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն․ ՊԵԿ-ի բացահայտումը

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

ՀՀ  պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն։

«Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց»,- նշված է հաղորդագրությունում՝ մանրամասնելով, որ ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

«Հետազոտվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թվականի ընթացքում ձեռնարկատիրոջ կողմից թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել են համապատասխան հարկային հաշվարկներ, որի արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չի վճարվել շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի հարկ»,- հայտնում են գերատեսչությունից։

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական ճշտված հաշվարկներ, որոնցում ներառվել է նախկինում թերհայտարարագրված շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառությունը: Արդյունքում առաջացել է բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50.301.618 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ մարվել է։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող են վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։