Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նվաճումների ու ձախողումների մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

«Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում։

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Գոտեմարտը 30 վայրկյան է տևել:

Կարեն Ասլանյանն առաջին մեդալն է նվաճել է մեծահասակների աշխարհի առաջնություններում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մելիքյանը: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մելիքյանը մրցել է Սերբիայի ներկայացուցիչ Ալի Ֆեյզոլահ Արսալանի հետ և համառ պայքարում զիջել 14:16 հաշվով:

Հայկ Մելիքյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրժան Շերմախանբետի նկատմամբ: Մելիքյանը 1/8 եզրափակչում 2:10 հաշվով զիջել էր Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Մահմուդ Հասան Ղանեմին. վերջինս դուրս էր եկել եզրափակիչ և հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 5:7 հաշվով զիջել է ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին:

Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:4 հաշվով հաղթել էր թուրք Օմեր Հալիս Ռեչեփին: Քառորդ եզրափակչում Խաչատրյանը հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել էր Իրանի ներկայացուցիչ Պոյա Դադ Մարզին:

Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից»,- ասված է հաղորդագրությունում։