Հունվարի 1-ից փաստաբան վարձելն ավելի թանկ կլինի․ ԱՆ-ի, ՄԻՊ-ի և Փաստաբանների պալատի բողոքն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
15.07.2026 | 14:51
«Նոյյան տապան»՝ 50 դրամ անվանական արժեքով․ շրջանառության մեջ է դրվում արծաթե ներդրումային դրամը
15.07.2026 | 14:40
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ
15.07.2026 | 14:33
Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները. ՈՒՂԻՂ
Բոլորը

2025 թվականի հունվարի 1-ից անգամ փաստաբանական ծառայություններն անվճար մատուցելու դեպքում փաստաբանը չի ազատվի հարկից և ստիպված կլինի իր միջոցներից հարկ վճարել։ 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն կլինի ավելացված արժեքի հարկման դաշտ, ինչի հետևանքով փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։

Փաստաբանների մի մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են և՛ ավելացված արժեքի հարկ, և՛ շահութահարկ։ Սրանից պակաս վաստակողները, որոնք մեծամասնություն են, վճարում էին ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ։ 2025-ի սկզբից բոլորը կհարկվեն նույն սկզբունքով, ինչը դեռևս նախագծի քննարկման ժամանակ բողոքի ալիք բարձրացրեց փաստաբանների շրջանում, բանը հասավ անգամ մեկօրյա գործադուլի։

Փաստաբաններն ամիսներ շարունակ բարձրաձայնում են՝ նոր փոփոխության հետևանքով այլևս չեն կարողանա անվճար ծառայություններ մատուցել։ Այնինչ՝ այս դեպքում էլ կծանրաբեռնվի առանց այդ էլ գերծանրաբեռնված աշխատող Հանրային պաշտպանի գրասենյակը։  Փաստաբանական ծառայությունների վարձավճարի ակնկալվող բարձրացման ֆոնին անվճարունակ քաղաքացին միանգամից կդիմի պաշտպանի գրասենյակ։

Ուշագրավ է, որ նախագծի մասին բացասական եզրակացություն են ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, այնպես էլ Արդարադատության նախարարությունը։ Քննադատությունները, սակայն, այդպես էլ մնացին օդում․ պատկան մարմինները չփոխեցին իրենց մոտեցումը։  

Ընդդիմությունը ևս դեմ էր նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն էր հայտնել, որ փաստաբանական գործունեության հարկման ներդրվող համակարգը ֆինանսական անհաղթահարելի պայմաններ կստեղծի և բազմաթիվ քաղաքացիներ կզրկվեն իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Նախագծի քննարկման ակտիվ փուլում Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսների նախարարություն՝ առաջ եկած դժգոհությունների մասով պարզաբանում ստանալու նպատակով։ Գերատեսչությունը նշել էր, որ քաղաքականության ուղղությունը բխում է հարկման հավասարության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից։

«Համանման գործունեության տեսակների մասով հարկման տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել միասնական միջավայր, որի շրջանակներում տարբեր հարկման համակարգերի միջև գոյություն ունեցող հարկման տարբերակված բեռը պետք է անհավասար մրցակցության և տարատեսակ խեղաթյուրումների, հարկումից խուսափելու, հարկային պլանավորումների ռիսկերի ձևավորման պատճառ չհանդիսանա»,- ասվում է նախարարության պատասխանում։

Ի վերջո, չնայած փաստաբանների բողոքին, Արդարադատության նախարարության և ՄԻՊ բացասական գնահատականին, նախագիծն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց․ հաջորդ տարվա առաջին օրվանից փաստաբանների մեծ մասը մոտ 7 անգամ ավելի հարկ կվճարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան