Ձգտելու ենք ՉԺՀ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները զարգացնել բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելով մեր ժողովուրդների շահերին. Չեն Մին

Լուրեր

20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
Բոլորը

Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հնագույն քաղաքակրթություններ են, երկու ժողովուրդներն էլ սիրում են խաղաղություն, աշխատասեր են, խիզախ ու հյուրասեր, ինչը շփման բազմաթիվ ընդհանուր կետեր է ստեղծում և ամուր հիմք դնում մշակութային փոխանակումների և փոխուսուցման համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ հայտնել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։  Նա ընդգծել է, որ տվյալ իրադարձությունը նոր պատմական դարաշրջան բացեց չին ազգի զարգացման և առաջընթացի համար՝ զգալիորեն փոխելով աշխարհի զարգացման ընթացքը և կառուցվածքը։

«Անցած 75 տարիների ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, չին ժողովրդին առաջնորդելով անդադար պայքարի և ինքնակատարելագործման ուղիով, վերափոխեց աղքատ, հետամնաց և փակ Չինաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ՝ ժամանակակից, բաց և բարգավաճող պետության, ստեղծելով երկու հրաշք՝ արագ տնտեսական զարգացում և երկարատև սոցիալական կայունություն, ինչպես նաև ձեռք բերելով հսկայական նվաճումներ, որոնք զարմացրել են ողջ աշխարհին։

Նոր ժամանակաշրջանից ի վեր, ընկեր Սի Ծինփինի գլխավորությամբ և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարությամբ՝ կուսակցությունը և պետությունը պատմական առաջընթաց են գրանցել՝ հաջողությամբ առաջ մղելով և ընդլայնելով չինական ոճի արդիականացումը, իսկ չին ազգի մեծ վերածննդի գաղափարի գործընթացը դարձել է անդառնալի»,- ասաց Չեն Մինը։Նա հիշեցրեց, որ այս տարի լրացել է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, և երկու երկրների բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ առողջ և կայուն կերպով՝ ցուցաբերելով նոր արդյունքներ տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։

«Բարձր մակարդակի փոխայցելությունները հասել են նոր բարձունքների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդաբար այցելել են Չինաստան, իսկ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին։ Երկու երկրների կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների միջև բոլոր մակարդակներում փոխանակումներն ու համագործակցությունն ավելի են սերտանում, այցելությունների և փոխանակումների քանակը շարունակաբար աճում է»,- նշել է ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Չեն Մինի դիտարկմամբ՝ գործնական համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ։ Այս տարվա հունվարից օգոստոս ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 1.87 միլիարդ դոլար՝ աճելով 37.7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա առաջին կեսին Չինաստան է այցելել մոտ 11,500 հայ զբոսաշրջիկ, ինչը 1.1 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սեպտեմբեր ամսվա սկզբին հաջողությամբ կայացավ  Չինական «Հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից իրականացվող Ուրումչի-Երևան առաջին ուղիղ չվերթը, որը դարձավ երկու երկրների միջև առաջին ուղիղ ավիաչվերթը։ Այն երկու երկրների միջև ազատ վիզային ռեժիմի հետ միասին էլ ավելի է հեշտացնում քաղաքացիների փոխանակումները։

Հաջորդ ամիս ավելի քան 20 հայկական ընկերություններ կմեկնեն Շանհայ՝ մասնակցելու Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ նախանշելով Հայաստանի տարբեր յուրահատուկ և մրցունակ ապրանքների մուտքը չինական շուկա։ Հայտնի չինական ապրանքանիշերը, ինչպիսիք են Xiaomi-ն, Gree-ն, Haier-ը, Jetour-ը և այլն, բացել են իրենց մասնագիտացված խանութները Հայաստանում՝ ավելի շատ հնարավորություն տալով հայ ժողովրդին զգալ չինական նորարարության հմայքը։«Մեր ժողովուրդների միջև փոխանակումները նոր շունչ են ստանում։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Հայաստան-Չինաստան» բարեկամության միությունը և Չինաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված կարևոր տոներին և իրադարձություններին, ինչպիսիք են օրինակ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, ՉԺՀ ազգային տոնը և այլն, ակտիվորեն նպաստելով երկու երկրների ժողովուրդների միջև փոխադարձ կապի ամրապնդմանը»,- ասել է Չեն Մինը։

Նրա կարծիքով՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը նորարարական մոտեցումներ է ներդնում, ինչը նպաստում է Հայաստանում չինարեն լեզվի ուսուցման զարգացմանը և բազմաթիվ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթը, Միջազգային չինարենի օրը, չինական երգի մրցույթը, կրթության ու աշխատանքի տոնավաճառը և այլն, խթանում են հայ երիտասարդների հետաքրքրությունը չինարեն լեզվի ուսումնասիրման և չինական մշակույթին ծանոթանալու նկատմամբ։

«Չինաստանում կայացել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հայկական արվեստի և գինու փառատոնը, Հայաստանի 18-ից-20-րդ դարերի մշակութային գանձերի ցուցահանդեսը, Չինական մեծ պատի միջազգային մշակութային կենտրոնում Հայաստանի մշակութային օրերը, իսկ Հայաստանում անցկացվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է Շանսի նահանգի Չժոու դարաշրջանի թվային ցուցահանդեսը՝ «Ցին թագավորության հզորությունը» վերնագրով, ինչը լրացուցիչ փայլ է հաղորդում երկու երկրների միջև մշակութային փոխանակումներին և փոխադարձ ուսուցմանը։ Ապագայում մենք պատրաստ ենք աշխատել մեր հայ ընկերների հետ՝ խթանելու ավանդական բարեկամությունը, աշխատել միասին և ձգտել զարգացնել հարաբերությունները Չինաստանի և Հայաստանի միջև ավելի բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելու երկու երկրների ժողովուրդների շահերին»,- եզրափակել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։