Զելենսկին իր «հաղթական ծրագրի» գաղտնի մասում ԱՄՆ-ից Tomahawk թևավոր հրթիռներ է խնդրել․ NYT

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Ամերիկյան The New York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր «հաղթական ծրագրի» գաղտնի մասում ԱՄՆ-ից Tomahawk թևավոր հրթիռներ է խնդրել։ Ըստ թերթի անանուն զրուցակցի՝ ԱՄՆ իշխանությունները մերժել են այս խնդրանքը՝ համարելով բոլորովին անիրատեսական՝ թե՛ քաղաքական, թե՛ օբյեկտիվ պատճառներով։

Tomahawk-ի հեռահարությունը 1500 մղոն է, այսինքն՝ ավելի քան 2400 կմ: Ուկրաինայի տարածքից դրանք կարող են ընդգրկել Ռուսաստանի ամբողջ եվրոպական հատվածը և Ուրալից այն կողմ գտնվող հսկայական տարածք՝ մինչև Օմսկի մարզի արևմտյան շրջանները։

Նախ, քաղաքական նկատառումներից ելնելով, ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ չի տալիս հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերը նույնիսկ իր ATACMS մարտավարական հրթիռներով, որոնց հեռահարությունը շուրջ յոթ անգամ ավելի փոքր է։

Երկրորդ՝ Ռուսաստանում պոտենցիալ ռազմական թիրախների թիվը զգալիորեն գերազանցում է այն հրթիռների թիվը, որոնցից ԱՄՆ-ը տեսականորեն կարող էր հրաժարվել՝ չխաթարելով սեփական զինված ուժերի մարտունակությունը:

Ըստ NYT-ի զրուցակցի՝ Tomahawks-ը, ըստ Զելենսկիի, պետք է դառնար «ոչ միջուկային զսպման տարր»։

Պաշտոնական Կիևը դեռևս չի մեկնաբանել NYT-ի այս հրապարակումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի