Լեհաստանը հրաժարվել է առանց ՆԱՏՕ-ի երաշխիքների Ուկրաինային ՄիԳ-29 փոխանցել

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանը չի կարողանա Ուկրաինա տեղափոխել ՄիԳ-29 կործանիչներ՝ առանց ՆԱՏՕ-ից երկրի օդային տարածքը պաշտպանելու երաշխիքների։ Ռազմական ինքնաթիռների տեղափոխման մասին երկրները պայմանավորվել են հուլիսին։

«Մենք նույնպես [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին] ասացինք, որ ցանկանում ենք փոխանցել ՄիԳ-29 կործանիչներ: Կկարողանանք դրանք փոխանցել, եթե մեզ պաշտպանեն ինքնաթիռներ, որոնք մեզ մոտ ժամանակավորապես կգային Արևմուտքից մեր երկինքը պաշտպանելու համար, իսկ կարճ ժամանակ անց մենք կստանայինք ինքնաթիռներ, որոնցով կթռչեին մեր օդաչուները։ Եվ դա կամրապնդեր մեր դիրքերը»,- ասել է Անջեյ Դուդան Radio Zeit-ի եթերում:

Ի պատասխան Վարշավայի և Կիևի հարաբերությունների մասին հարցին՝ Լեհաստանի նախագահը նաև ասել է, որ իրենք տվել են «այն ամենը, ինչ կարող էին»։ Նա հավելել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մնում է իր ընկերը։

Հուլիսի 8-ին Լեհաստանը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Վարշավան, ըստ փաստաթղթի, պետք է Կիևին մատակարարի ՄիԳ-29 կործանիչների առնվազն մեկ լրացուցիչ էսկադրիլիա։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ երկիրը չի կարող կատարել համաձայնագրի պայմաններն առանց իր դաշնակիցների օգնության։

2023 թվականին Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել 14 կործանիչ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի