Ուկրաինայի ԶՈՒ գեներալը հայտարարել է, որ Դոնբասի ճակատը «քանդվել է»

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են դիրքեր կորցնել Դոնեցկի մարզում, ռուսական զորքերը գրեթե գրավել են Սելիդովոն, UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն։

«Ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեր ճակատը քանդվել է։ Ցավոք, [ռուսները] մտան Սելիդովո և այնտեղ ամրապնդվում են։ Կարծում եմ, որ մոտ ապագայում կշրջափակեն ու ամբողջությամբ կգրավեն, ինչը նրանց տակտիկական ելք կտա Պոկրովսկ։ Սա շատ վատ է մեզ համար»,- ասել է նա:

Գեներալ-մայորի խոսքով՝ այս իրավիճակն առաջացել է զինամթերքի, զենքի և անձնակազմի բացակայության պատճառով։

«Չկա համալրում։ Մարդիկ շատ, շատ հոգնած են։ Նրանք պարզապես այլևս չեն ձգում այն ճակատները, որտեղ գտնվում են»,- նշել է Մարչենկոն։

Որպես ծանր վիճակի ևս մեկ պատճառ նա անվանել է «կառավարման անհավասարակշռությունը»։

«Այն, ինչ հիմա է կատարվում, ասեմ, որ այսպես հաստատ չպետք է լինի»,- եզրափակել է գեներալ-մայորը։

Հոկտեմբերի 27-ին բաց տվյալների վերլուծության փորձագետ և Bild-ի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն ևս հայտնել էր, որ Դոնեցկի շրջանի հարավում գտնվող ճակատը «փլուզվում է»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի