Ռազմաճակատը փլուզվում է․ ռուսական բանակը Դոնբասում երեք օրում 8 բնակավայր է գրավել․ Bild-ի փորձագետ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Վերջին երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական ութ բնակավայրեր՝ Բոգոյավլենկա, Կատերինովկա, Իզմայլովկա, Ալեքսանդրոպլ, Գորնյակ, Սելիդովո, Շախտերսկոկե և Վիշնյովոյե: Այս մասին հայտնում է Bild-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռյոպկեն։

«Դոնեցկի շրջանի հարավում գտնվող ճակատը փլուզվում է։ Տարածաշրջանային մասշտաբով մենք խոսում ենք օրական երկուսից հինգ կիլոմետր կորստի մասին։ Այս արագությամբ Ռուսաստանին մոտ վեց ամիս կպահանջվի Դնեպրոպետրովսկի մարզ հասնելու համար»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Միևնույն ժամանակ, ուկրաինական OSINT DeepState նախագիծը, որը կապված է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետ, հայտնել է, որ ռուսական զորքերը վերահսկում են Սելիդովի զգալի մասը, սակայն քաղաքը դեռևս ամբողջությամբ չի օկուպացվել։ DeepState-ը հաստատել է նաև Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում Գորնյակի գրավումը։

Կրեմլամետ Shot տելեգրամ-ալիքի պնդմամբ՝ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Սելիդովի տարածքի 80%-ի նկատմամբ։

Որոշ ռուս զինվորական բլոգերներ նույնպես հայտնում են, որ ռուսական բանակը մոտ է Գորնյակի մոտ գտնվող Կուրախովո քաղաքը գրավելուն։ Ուկրաինայի հրամանատարությունն առայժմ ձեռնպահ է մնում այս հայտարարությունները մեկնաբանելուց։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ռուսական բանակն ակտիվորեն փորձում էր առաջխաղացման հասնել Դոնեցկի շրջանում, և սեպտեմբերյան առաջխաղացումն այս շրջանում ամենանշանակալին էր պատերազմի ամբողջ ընթացքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի