Շոյգուի գեներալները սկսել են միմյանց մատնել ԱԴԾ-ին

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ռազմական հակահետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են ՌԴ ԶՈւ կապի գլխավոր վարչության 1-ին վարչության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Օգլոբլինին այն բանից հետո, երբ նրա նախկին ղեկավար, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը նրա դեմ ցուցմունք է տվել, հայտնել են «Կոմերսանտ»-ի իրազեկ աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ Շամարինը, որպես հետաքննության հետ կնքված գործարքի մաս, ասել է, որ ինքն ու Օգլոբլինը կիսել են «Պերմի «Տելտա» հեռախոսային գործարան» ԲԲԸ-ից ստացված կաշառքը Պաշտպանության նախարարության կարիքների համար հատուկ կապեր գնելիս, գրում է The Moscow Times-ը։

Մինչ այս, Օգլոբլինն ինքն էր ցուցմունք տվել Շամարինի դեմ, եղել նրա դեմ գործով վկա։ Ավելին, ՏԱՍՍ-ի աղբյուրների պնդմամբ, գործն ինքնին կառուցվել է Օգլոբլինի տրամադրած տեղեկատվության հիման վրա։ Նրա ցուցմունքների շնորհիվ գեներալ-մայորը, որը 2022 թվականի փետրվարին յուրացման համար դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, կարողացել էր վաղաժամկետ ազատ արձակվել։

Մայիսին կալանավորված Շամարինի դեմ գործի նյութերում ասվում է, որ 2016 թվականի ապրիլից մինչև 2023-ի հոկտեմբեր գեներալը Պերմի ձեռնարկության գլխավոր տնօրենից և գլխավոր հաշվապահից ստացել է առնվազն 36 միլիոն ռուբլի գործողությունների համար, որոնք ուղղված են եղել «Պերմի «Տելտա» հեռախոսային գործարան» ԲԲԸ-ի արտադրանքի ծավալի և տեսականու ավելացմանը, ինչպես նաև ծառայության մեջ ընդհանուր հովանավորչությանը»: Այժմ Շամարինը պնդում է, որ այս կաշառքից 10 միլիոնը ստացել է Օգլոբլինը, որը միջնորդի դեր է կատարել։

Ալեքսանդր Օգլոբլինը ձերբակալվել է հոկտեմբերի 28-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս): Նոր գործը նկարագրում է նույն իրադարձությունները, ինչ Շամարինի դեպքում։ Միակ տարբերությունն այն է, որ Օգլոբլինը, ըստ քննիչների, կաշառք է ստացել ընդհանուր հովանավորչության համար՝ 2016-2021 թվականներին կնքված պայմանագրերով։

ՌԴ ՊՆ-ում զտումները սկսվել են գերատեսչության ղեկավարի պաշտոնից Սերգեյ Շոյգուի հրաժարականից կարճ ժամանակ անց։ Ապրիլին նրա առանցքային տեղակալ Տիմուր Իվանովը կալանավորվել և ձերբակալվել էր մեկ միլիարդ դոլարի կաշառքի գործով։ Մայիսի կեսերին քննչական մեկուսարան էր ուղարկվել ՊՆ գլխավոր կադրային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը, ում մեղադրանք է առաջադրվել նաև քոթեջի տեսքով 30,5 մլն ռուբլի կաշառք վերցնելու համար։
Բացի այդ, կաշառք վերցնելու ու խարդախության գործով կալանավորվել են ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը, «Պատրիոտ» այգու տնօրեն գնդապետ Վյաչեսլավ Ախմեդովը, պետգնումների ապահովման վարչության ղեկավար գնդապետ Վլադիմիր Վերտելեցկին, ինչպես նաև 58-րդ բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Իվան Պոպովը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի