Աթաթուրքի մասին ֆիլմի եվրոպական ցուցադրության խափանման համար Թուրքիայում մեղադրում են «հայկական լոբբիին»

Լուրեր

07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
Բոլորը

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Մուստաֆա» ֆիլմը խոչընդոտների է հանդիպել եվրոպական երկրներում։ Հոկտեմբերի 25-ին թուրքական քաղաքներում թողարկված ֆիլմը պրեմիերայից մի քանի ժամ առաջ ցուցադրությունից հանվել է եվրոպական երկրներում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Cumhuriyet-ի հետ հարցազրույցում ֆիլմի պրոդյուսերներից Քամուրան Այնան խոսել է սահմանափակումների մանրամասների մասին։ Նա նշել է, թե «հայկական լոբբին է արգելափակել» ֆիլմի ցուցադրությունը։

«Միլիոնավոր մեր քաղաքացիներ ապրում են Եվրոպայում։ Ելնելով այն հանգամանքից, որ այնտեղի մեր երեխաները նույնպես իրավունք ունեն ճանաչել իրենց երկրի հիմնադիր առաջնորդ Աթաթուրքին, մենք նախաձեռնություններով հանդես եկանք եվրոպական ցուցադրությունների համար։ Սկզբում շատ դրական արձագանքներ և աջակցություն ստացանք, սակայն ցուցադրման օրերի մոտենալուն զուգընթաց՝ ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո ամեն օր զանգեր ենք ստանում տարբեր երկրներից։ Բոլորը հանկարծ սկսեցին արտահայտել կինոթատրոնների կողմից իրենց փոխանցած բողոքները։ Արդյունքում մենք այս պահին չենք կարող մեր ֆիլմը ցուցադրել Եվրոպայում»,- պատմել է նա՝ հավելելով, որ մերժումը նախ եղել է Ավստրիայից, ապա՝ Գերմանիայից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի