ԱՄՆ-ը չի բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարությունը չփոխի իր քաղաքականությունը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կուրսը չփոխվի»,- այս մասին հրավիրված ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ «վրաց ժողովուրդը շաբաթ օրը քվեարկության է գնացել մի մթնոլորտում, որը ձևավորվել է իշխող կուսակցության քաղաքականությամբ, ներառյալ՝ պետական ռեսուրսների չարաշահումը, ձայների գնումը և ընտրողներին ահաբեկումը», ինչն էլ ստեղծել է «անհավասար պայմաններ» և խաթարել «հասարակական և միջազգային վստահությունը» գործընթացի հանդեպ։

«Մենք միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ ու կոչ ենք անում հարգել խոսքի և խաղաղ հավաքներ անցկացնելու հիմնարար ազատությունները: Մենք կոչ ենք անում վրաց իշխանություններին մտածել այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ են նրանք ցանկանում ունենալ եվրատլանտյան հանրության հետ, այլ ոչ թե ամրապնդել ավտոկրատների քաղաքականությունը»,- ասել է նա:

Ըստ Պետքարտուղարության պաշտոնյայի՝ «վրացիների ավելի քան 80%-ը ցանկանում է տեսնել իր երկիրը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրված»:

«Վրաստանի Սահմանադրությունը, որն առաջարկվել և աջակցվել է ներկայիս իշխող կուսակցության կողմից, հանձնարարում է անդամակցել եվրատլանտյան ինստիտուտներին: Բոլոր կուսակցությունները քարոզարշավ են իրականացնում՝ ի պաշտպանություն այս նպատակի, սակայն իշխող կուսակցությունն այս կուրսին հակասող քայլեր է ձեռնարկել։ Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել իր հավատարմությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին` հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղյալ համարելով հակաժողովրդավարական օրենսդրությունը և զգալի ջանքեր գործադրելով ԵՄ-ին անդամակցելու համար առաջարկված բարեփոխումների իրականացման հարցում: Մենք այս տարի հետևողականորեն կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը հրաժարվել իր հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի