Իսրայելը Պուտինին թողեց առանց իրանական բալիստիկ հրթիռների. Axios

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 26-ի գիշերը իրանական ռազմական օբյեկտներին իսրայելական բանակի հարվածները կարող են զրկել Ռուսաստանին իրանական զենքից, որը Կրեմլը գնում է Ուկրաինայի պատերազմի համար։ Իսրայելի հարձակումը, որին մասնակցում էին ռազմաօդային ուժերի մոտ 100 ինքնաթիռներ, ներառյալ՝ F-35 կործանիչներ, հարվածել են Իրանի հրթիռների արտադրության հիմնական գործարաններին, Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ:

Ըստ նրանց՝ Իսրայելին հաջողվել է շարքից հանել 12 կայանք, որոնք վառելիք էին արտադրում իրանական բալիստիկ հրթիռների համար, որոնք էլ մատակարարվում էին ռուսական բանակին 2024 թվականին։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի տվյալներով՝ Fath-360 փոքր հեռահարության հրթիռների առաջին խմբաքանակը Ռուսաստան է մատակարարվել սեպտեմբերին։

Դրանցից առնվազն մի քանիսը, ըստ Ուկրաինայի, ոչնչացվել են Վոլգոգրադի մարզի Կոտլուբան գյուղի մոտ հրթիռա-հրետանային զինանոցին հարվածի հետևանքով։

Իրանը չունի ավերված արտադրական գծերը վերականգնելու սեփական տեխնոլոգիաներտ, ուստի հրթիռների արտադրությունը կարող է դադարեցվել առնվազն մեկ տարով, ասել են Axios-ի աղբյուրները։ Դա նշանակում է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը, Եմենի հութիները և ռուսական բանակը կմնան առանց իրանական հրթիռների, նշել է իսրայելցի մերձավորարևելյան փորձագետ Անշել Պֆեֆերը։

«Իրանը երկար ամիսներ չի կարողանա բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին, քանի դեռ չի վերականգնել իր արտադրական հզորությունը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի