«Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրն անհրաժեշտ է կնքել մինչև COP 29-ը». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան․ hetq.am

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Օլիվիե Դեկոտինյի․ «Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ հայերի վերադարձը Արցախ»․ hetq.am-ի հետ զրույցում աել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին։

Պարոն դեսպան, տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են միայն ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ բրյուսելյան բանակցային ձևաչափը ձախողվել է։ Ինչո՞ւ։

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ քննարկում է տեղի ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ ԵՄ միջնորդությունը դադարել է: ԵՄ-ն դեռևս իր ծառայություններն է առաջարկում երկու կողմերին: Իմ տեղեկությամբ՝ Հայաստանը չի մերժել ԵՄ առաջարկը: Եվ, իհարկե, եթե հայացք նետենք բանակցություններին և դրանց արդյունքներին, ամենակարևոր և արդյունավետ քայլերն իրականացվել են ԵՄ միջնորդության շնորհիվ, հատկապես, երբ կողմերը հանդիպեցին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին՝ ԵՄ-ի և նախագահ Մակրոնի հետ միասին, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որն առանցքային է արդար և կայուն խաղաղության հաստատման համար:

Ադրբեջանը շարունակաբար նոր նախապայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և թշնամանք է դրսևորում արևմտյան միջնորդների նկատմամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։

Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է: Անընդհատ հայտարարվել է, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կողմից, որ համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ: Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրեւ COP 29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը-խմբ.) կազմակերպիչ իր վրա է սեւեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։

Ի՞նչ տեղի կունենա, եթե նրանք հետաձգեն դա և հրաժարվեն համաձայնագիրը ստորագրել մինչեւ COP 29-ը։

Այդ հարցը պետք է ուղղել Ադրբեջանին: Մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի հնարավորինս շուտ: Դա նշանակում է՝ COP 29-ից առաջ։

Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության շրջանակում պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր են ստորագրվել: Համագործակցության ընդլայնման ի՞նչ հնարավորություններ կան: Արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է ավելի խորը ռազմական համագործակցության համար:

Մենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որը Հայաստանի կառավարությունը բնութագրում է որպես «սառեցված անդամակցություն», չենք դիտարկում որպես խոչընդոտ Հայաստանին անհրաժեշտ ռազմական տեխնիկա տրամադրելու համար, որը կօգնի պաշտպանել իր ժողովրդին, տարածքը և ինքնիշխանությունը: Մենք դա ասացինք և արեցինք: Մենք հստակ ասացինք այդ մասին մեր գործընկերներին, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին: Այսպիսով, մեզ համար որևէ տաբու չկա: Մենք ուրախ ենք, որ այլ երկրներ, ինչպիսին է Հնդկաստանը, ևս ռազմական համագործակցություն են սկսել Հայաստանի հետ: Եվ հույս ունենք, որ ավելի շատ երկրներ կմիանան:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։