Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում

Լուրեր

09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում․ այս մասին հայտարարություն է տարածել «Միսս տիեզերք Արմենիա»-ն։

Նշենք, որ մրցույթը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։

Հիշեցնենք, որ «Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ռուս 31-ամյա Իրինա Զախարովան, որն ավելի ուշ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ չի կարող Հայաստանը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով

Նոր «Միսս Տիեզերք Հայաստանը»՝ 32-ամյա Էմմա Ավանեսյանը, մոդելային գործակալության հիմնադիր է։

«Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում։ Վաղ տարիքից ես հետևում եմ կյանքի այս սկզբունքին. «Ոչ մի արդարացում։ Պարզապես առաջ»։Այս արտահայտությունն ինձ համար ուղղորդող լույս է դարձել՝ օգնելով հաղթահարել խոչընդոտները և հասնել նոր բարձունքների: Նրա շնորհիվ ես կարողացա հասարակ աղջկանից դառնալ հաջողակ մոդելային գործակալության հիմնադիր, երգչուհի և մոդելավորման ուսուցիչ։ Ես ունեմ բազմաթիվ մրցանակներ, որոնք արդյունք են քրտնաջան աշխատանքի։

Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ի վիճակի է իրենից մի կտոր նվիրել հասարակությանը և այս աշխարհն ավելի լավը դարձնել: Միասին կարող ենք ոգեշնչել միմյանց և ստեղծել դրական փոփոխություններ»,- գրել է նա ինստագրամի իր էջում։