Հյուսիսային Կորեան ՌԴ-ին միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսաստանին հյուսիսկորեական զենքի մատակարարումների ծավալը կազմում է միլիարդավոր դոլարներ։ Այս մասին հաղորդում է գերմանական Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հիմնադրամի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Հյուիսային Կորեան Մոսկվային է փոխանցել 1,7 միլիարդից մինչև 5,5 միլիարդ դոլարի զենք։ Նշվում է, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության արդյունքում Փհենյանի եկամուտները կարող են ավելանալ 100 միլիոնավոր դոլարներով, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը ներգրավվեն Ուկրաինայի դեմ պատերազմում։

Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան զենքի մատակարարումների ծավալի ճշգրիտ գնահատումն անհնար է, քանի որ Փհենյանում իշխանությունները զենքի արտահանման վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։

Իրենց զեկույցներում Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները, ի թիվս այլ բաների, հիմնվում են արբանյակային պատկերների տվյալների վրա, որոնք ստացվել են ծովով Հյուսիսային Կորեայի մատակարարումներին հետևելիս: Այդ տեղեկատվության համաձայն՝ Փհենյանը Ռուսաստանին մատակարարում է հիմնականում հրետանային արկեր և փոքր հեռահարության հրթիռներ։

«Ուկրաինայում պատերազմը վատթարացրել է անվտանգության իրավիճակն Արևելյան Ասիայում: Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ջանքեր են գործադրում միջազգային կարգը ապակայունացնելու համար»,- ասել է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հարավկորեական մասնաճյուղի ղեկավար Ֆրեդերիկ Շպորը։

«Պուտինի գործընկերը» անվանումով հետազոտությունն իրականացրել է Հարավային Կորեայի Հանկուկի օտար լեզուների համալսարանից, ուսումնասիրվել են հատուկ ծառայությունների զեկույցները, հասանելի դարձած գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև ավելի վաղ հյուսիսկորեական զենքի վաճառքից ստացված զինամթերքի արժեքը:

Հարավային Կորեայի Կենտրոնական բանկը գնահատում է, որ 2023 թվականին Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն կազմել է 23 միլիարդ դոլար։ Վերջին շաբաթների ընթացքում տեղեկություններ են հայտնվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր մասնակցության մասին։

ՆԱՏՕ-ն հաստատել է հյուսիսկորեական զորքերի տեղափոխումը Ռուսաստան, իսկ Փհենյանը հերքում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի