Թուրքիայի 45 նահանգներում ԻԼԻՊ-ի հետ կապված ավելի քան 200 անձ է ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայում հատուկ ծառայությունները ամբողջ երկրում անցկացրած «GÜRZ-23» գործողության ընթացքում ԻԼԻՊ-ի հետ կապեր ունեցող 216 անձի են ձերբակալել։ Այս մասին X-ում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ «GÜRZ-23» գործողության ընթացքում 45 նահանգներում ձերբակալվել է 216 կասկածյալ»,- գրել է Երլիքայան՝ նշելով, որ գործողություններ են իրականացվել Ադանա, Ադըյաման, Աֆյոնքարահիսար, Ամասիա, Անկարա, Անթալիա, Բաթման, Բիլեջիկ, Բինգյոլ, Բիթլիս, Բոլու, Բուրսա, Չորու, Դենիզլի, Դիարբեքիր, Դուզջե, Էլազըղ, Էրզրում, Էսքիշեհիր, Գազիանթեփ, Հաթայ, Իսպարտա, Ստամբուլ, Կայսերի, Քըրըքքալե, Քըրշեհիր, Քիլիս, Քոջաելի, Քոնիա, Քյութահիա, Մանիսա, Մերսին, Մուղլա, Նևշեհիր, Նիղդե, Օրդու, Օսմանիե, Սաքարիա, Սամսուն, Շանլըուրֆա, Թոքաթ, Յոզղաթում և Յալովա նահանգներում։

Նախարարը նշել է, որ ձերբակալված կասկածյալների նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ կազմակերպության ֆինանսավորման հետ կապված։

Գործողություններն իրականացվել են երկրի Գլխավոր դատախազության, Անվտանգության հետախուզության գլխավոր վարչության, նահանգային ոստիկանության բաժինների համակարգմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի