Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

Լուրեր

28.10.2024 | 15:19
ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խաթարման գործողությունները՝ ուղղված Իրանի դեմ․ ՀՀ ԱԳՆ
28.10.2024 | 15:17
Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում
28.10.2024 | 15:10
Օպերային թատրոնը հիմնանորոգվում է․ նախարարը հետևել է աշխատանքներին
28.10.2024 | 15:00
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել, ՀՀ-ն՝ Հնդկաստանի ռազմական արտադրանքի երրորդ խոշորագույն գնորդը․ ԼՈՒՐԵՐ
28.10.2024 | 14:53
Բաքվում անձրևները կրկին հեղեղ են առաջացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2024 | 14:45
2025-ին ակնկալում ենք 5.6 % տնտեսական աճ, իսկ 2024-ին կունենանք 5.8 %. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2024 | 14:38
Արփինե Սարգսյանը` արդարադատության նախարար նշանակվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2024 | 14:37
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նախագահ Զուրաբիշվիլիին մեղադրել է երկիրը փլուզելու փորձի մեջ
28.10.2024 | 14:29
Փաշինյանը ՔՊ-ի պատգամավորների հետ հանդիպում է ունենալու
28.10.2024 | 14:28
Մի բան էլ քիչ եմ ստանում. նախարարը` պարգևավճար ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2024 | 14:26
Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ Հայաստանի քաղհասարակության կոչը՝ COP29-ի մասնակիցներին
28.10.2024 | 14:17
Բյուջե-2025-ի նախագծի քննարկումները ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
28.10.2024 | 14:14
Ռուսական զորքերը Խարկովում հարվածել են բազմահարկ շենքի. 7 մարդ վիրավորվել է
28.10.2024 | 14:09
Այո, ես եմ ուղղորդել. Ֆիննախը` իր տարածքում գործող ՍՊԸ-ից ծառայություն ձեռք բերելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2024 | 14:05
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանը Հնդկաստանից զենքի գլխավոր երեք գնորդներն են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով:

Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»: