ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում հետաքննել ընտրախախտումները

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Եվրամիությունն (ԵՄ) ուշադրությամբ հետևել է խորհրդարանական ընտրություններին տանող զարգացումներին։ Անցած ամիսների ընթացքում Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր կապվածությունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ԵՄ ուղուն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գլխավորած Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, ընթացակարգային առումով լավ կազմակերպված էր, բայց առանձնանում էր լարված միջավայրով, քվեարկության գաղտնիության հաճախակի  խախտումներով և մի շարք ընթացակարգային անհամապատասխանություններով, ինչպես նաև ընտրողներին վախեցնելու և ճնշումների մասին հաղորդումներով, որոնք բացասաբար են ազդել ընտրողների նկատմամբ հանրային վստահության գործընթացի վրա։ Ընտրողների, մասնավորապես, պետական ​​հատվածի աշխատողների վրա ճնշումների մասին հաղորդումները լայնորեն տարածվել են ամբողջ քարոզարշավի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի, բևեռացված մթնոլորտում պառակտող քարոզարշավի և այս ընտրական գործընթացի վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ զգալի մտահոգությունների մասին:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ ու անկախ հետաքննելու ընտրական խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն և լուծվեն։ Դա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության վերականգնման համար»,- ընդգծել է Բորելը։

Նա նշել է, որ ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և առաջարկություններին, որոնք պետք է իրականացվեն հնարավորինս շուտ:

«Քաղաքական սպեկտրում կառուցողական և ներառական երկխոսությունն այժմ առաջնային է: Հոկտեմբերի 17-ի Եվրոպական խորհրդի եզրակացություններին համապատասխան՝ ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան: Այս համատեքստում ԵՄ-ն հիշեցնում է, որ ցանկացած օրենսդրություն, որը խաթարում է Վրաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հակասում այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն, պետք է չեղյալ համարվի»,- նշվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի