ՌԴ Վորոնեժի շրջանը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ կան վիրավորներ

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու ձեռնարկությունների վրա, կան վիրավորներ, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Ձեռնարկություններից մեկը գտնվում է Նովոխոպերսկի շրջանում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։

Astra տելեգրամ ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ խոսքը Կրասնոյե գյուղի «Էթանոլ սպիրտ» սպիրտի թորման գործարանի մասին է։

Գուսևի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի ընկելու հետևանքով վնասվել է մեկ տնտեսական շինության տանիք և մեկ կոնտեյներ, սակայն հրդեհ չի առաջացել։ Ավելի վաղ նա գրել էր, որ երկու բնակելի շենք և մեկ կենցաղային շինություն է վնասվել, մեկ մարդ տուժել է։ Կրասնոյե գյուղում «Էթանոլ սպիրտն» հարձակման էր ենթարկվել նաև հոկտեմբերի 22-ի գիշերը։

Հարձակման ենթարկված երկրորդ ձեռնարկությունը, ըստ Գուսևի, գտնվում է Աննինսկի շրջանում։ Այստեղ երկու մարդ է վիրավորվել։

«Հրդեհը մարվել է գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Հրդեհից տուժել են տարբեր նպատակների համար նախատեսված մի քանի շենքեր և շինություններ, ինչպես նաև տեխնիկա։ Հրդեհից վնասվել են մեկ բնակելի շենքի պատուհաններ ու էլեկտրահաղորդման գծի մի հատված»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

 

 

https://t.me/factoram/53348?fbclid=IwY2xjawGMEQJleHRuA2FlbQIxMAABHVMRNhDz5kKzUYSVqyiSBsB46xUQ8FE3We_gowH9zrzD9u_SN3QRm31EXw_aem_BzBoHlKSOvFlk1xg6V8TCA