Վրաստանի նախագահը կոչ է արել դուրս գալ փողոց՝ բողոքի ցույցերի

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Ըստ նրա՝ այս ընտրությունների ճանաչումը կնշանակի «Ռուսաստանի ժամանում և Վրաստանի ենթարկեցում»։ «Ես դրա համար չեմ եկել այս երկիր։ Մեր նախնիները դրա համար չեն ապրել, և մենք դա չենք ընդունի», – ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել այսօր երեկոյան 19։00-ին հավաքվել Ռուսթավելի պողոտայում, որտեղ տեղակայված է Վրաստանի խորհրդարանիօ շենքը։ Այս հայտարարությունն արվել է հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Ավելի վաղ կիրակի օրը հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի և ՆԱՏՕ-ի միջազգային դիտորդների համատեղ առաքելությունը։ Դրանում ասվում է, որ Վրաստանում քվեարկության օրը «մթագնվել է խաղի անհավասար կանոններով, ճնշումներով և լարված մթնոլորտով»:
Հայտարարելով, որ քվեարկության գործընթացը ընդհանուր առմամբ լավ կազմակերպված է եղել, դիտորդները նաև նշել են, որ ներկա «լարված իրավիճակը» և «անհավասար խաղաղի պայմանները» խաթարում են վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Արդյունքում, ինչպես հետևում է համատեղ հայտարարությունից, Վրաստանում ընտրական գործընթացը բավարար չափով չի համապատասխանել միջազգային ժողովրդավարական սկզբունքներին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյան