Մենք դարձանք ռուսական հատուկ գործողության ականատեսն ու զոհը․ Վրաստանի նախագահը՝ ընտրությունների մասին

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նա հայտարարել է, որ կանգնած է եվրոպական ընդդիմության կողքին։

Հիշեցնենք, որ երկրի ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ խորհրդարանում հայտնված 4 ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրելով զանգվածային խախտումների մեջ։ Ընդդիմադիր ուժերին, փաստորեն, միանում է նաև նախագահը, որը Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ փողոց և մասնակցել ընդդիմադիրների հանրահավաքներին, որի մասին ընդդիմությունը հայտարարել է։

«Ես չեմ ճանաչում այս ընտրությունները, քանի որ ճանաչել այս ընտրությունները՝ նշանակում է ճանաչել Ռուսաստանի կողմից Վրաստանի գրավումը, Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։ Այս ընտրություններում տեղի ունեցան զանգվածային կեղծիքներ, որի ժամանակ կիրառվեցին ընդրակեղծարարության բոլոր հայտնի մեթոդները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ օգտագործվեցին՝ կեղծիքները քողարկելու նպատակով։ Դա ռուսական հատուկ գործողություն էր և ռուսական ընտրություններ, հիբրիդային պատերազմի նոր մակարդակ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահն այս գործընթացը նաև անվանել է ռուսական նվաճումների նոր տեսակ։ Նա հայտարարել է, որ հաղթել է եվրոպական Վրաստանը և կոչ է արել Վրաստանի արևմտյան գործընկերներին հստակ գործել, լինել Վրաստանի ժողովրդի կողքին՝ հանուն տարածաշրջանում ազատության, ժողովրդավարության և Եվրոպայի:

Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ ընտրություններում հաղթել են 4 ընդդիմադիր ուժերը։

Նախօրեին ընտրություններից անմիջապես հետո Edison Research ընկերությունը հրապարակել է Exit Poll-ի արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զիջել է 4 ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ստանալով ձայների շուրջ 40%-ը։

Մինչդեռ, Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է «Վրացական երազանքի»՝ շուրջ 54% քվե ստանալու մասին։