Պուշկինի թունելում երթևեկությունը կփակվի 30 րոպեով
Հոկտեմբերի 27-ին Պուշկինի թունելում, դիտահորի վրա կատարվելիք աշխատանքներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով, 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։