Կառավարությունը պետական աջակցություն կհատկացնի սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: 

Հանրապետությունում վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019 թվականի բերքի համար 2018 թվականին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 000 դրամ գումար:

Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։ Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար: Հիմնավորման համաձայն՝ 2017 թվականի հողային հաշվեկշռով հանրապետության 446.0 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 տոկոսը կամ 151.4 հազ. հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրվում է: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա: Արդյունքում՝ կկրճատվեն ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակը: