Հարձակումը հաջողությամբ կասեցվել է․ Իրանի ՀՕՊ ուժեր

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որ շաբաթ գիշերը Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել․ գրում է Irna-ն։

«Չնայած Իսլամական Հանրապետության պաշտոնյաների կողմից Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված նախկին զգուշացումներին՝ խուսափելու արկածախնդիր գործողություններից, այսօր առավոտյան ռեժիմը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգների ռազմական կենտրոնների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության  համակարգի կողմից։

«Որոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցվել: Միջադեպի չափը հետաքննվում է»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք՝ Իսրայելի Պաշտպանության բանակը` Ցահալը, հոկտեմբերի 26-ին հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտների վրա պատասխան հարձակման մասին։

Իսկ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Իսրայելի հարվածներն Իրանին անվանել էր «լայնածավալ», «ճշգրիտ» և ուղղված են ռազմական թիրախներին։ Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն այդ գործողությունը համարում է «Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ավարտ։ Սրանով պետք է ավարտվի Իսրայելի և Իրանի միջև ռազմական փոխհրաձգությունը»։