Քննարկվել են կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիներ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը:

Մանթաշյանն անդրադարձել է արհեստական բանականության (AI)՝ կրթության և առողջապահության ոլորտում կիրառման հայաստանյան ձեռքբերումներին, այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությանը:

Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն իր հերթին ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հետ տարվող աշխատանքները, Գանայի՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման շրջանակներում թվայնացման ոլորտում գրանցած հաջողությունները և Հայաստանի հետ հնարավոր համագործակցությունը:

Քննարկվել են նաև կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ: