Անկարգություններ Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքի «գնչուների թաղամասում». տասնյակ ձերբակալվածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում գիշերն անկարգություններ են տեղի ունեցել «գնչուների թաղամասում»։ Պատճառը տեղի տաքսու կին վարորդի սպանությունն է, որում կասկածվում է 17-ամյա մի տղա։ Ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել, նրանք ազատ են արձակվել մանր խուլիգանության մասին արձանագրություններ կազմելուց հետո։ Սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել մեկ տղամարդ, որը որսորդական հրացանով երկու հոգու վիրավորել է։

Տաքսու 40-ամյա կին վարորդը Չելյաբինսկի մարզի Կորկինո քաղաքում սպանվել է հոկտեմբերի 23-ի երեկոյան։ Քննության տվյալներով՝ նա կոնֆլիկտի մեջ է մտել 17-ամյա պատանու հետ, որին մեքենայով տուն էր տանում։ Տղան դանակով հարձակվել է վարորդի վրա և առնվազն 4 անգամ հարվածել նրա կրծքավանդակիին։

Կինն ուներ երկու անչափահաս երեխա՝ 11 և 15 տարեկան, գրում է տարածաշրջանային Access գործակալությունը։ Տեղական 74.ru-ն էլ հայտնել է մահացածի անունը՝ Ելենա Սարաֆանովա (Մանժոսովա):

Սպանության մեջ կասկածվող 17-ամյա պատանի է բերման ենթարկվել։ Հանցագործությանն առնչություն ունենալու համար մեկ այլ անձի նկատմամբ ստուգումներ են անցկացվում։ Հարուցվել է քրեական գործ։

Տաքսու վարորդի սպանության մասին առաջին իսկ հաղորդումներից լրատվամիջոցները կասկածյալներին գնչուներ են անվանել։

«Տեղի բնակիչները նշում են, որ երկուսն էլ պատկանում են գնչուների համայնքին, որոնք բնակվում են Կորկինոյում»,- գրել է «Դոստուպ» գործակալությունը: 74.ru-ն գիշերվա անկարգություններն անվանել է «ջարդ գնչուների թաղամասում»։

Կասկածյալի ձերբակալությունից անմիջապես հետո շուրջ 150 մարդ դուրս է եկել Կորկինոյի փողոցներ՝ պահանջելով պատժել տաքսու վարորդի սպանության մեղավորներին։ Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա – Չելյաբինսկ»-ի՝ «հսկայական բազմություն է հավաքվել ձերբակալված տղայի հարազատների տների մոտ»։

Մի քանի տների ապակիներ են կոտրվել, հավաքվածները այրել և շրջել են մեքենաներ: Դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ը, Ռոսգվարդիան և անվտանգության այլ ուժեր։ Կորկինոյի մուտքն արգելափակվել է։ Միաժամանակ, «գնչուների բազմաթիվ ընտանիքներ սկսել են շտապ հեռանալ Կորկինոյից»։ Հարևան Եմանժելինսկի բնակիչները պատմել են, որ իրենց քաղաք են ժամանել անկարգություններից փախած «երեխաներ ունեցող մեծ թվով ընտանիքներ»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի