Իլոն Մասկը 2022թ․ վերջից պարբերաբար շփվում է Վլադիմիր Պուտինի և Կրեմլի պաշտոնյաների հետ․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աջակիցներից է, 2022 թվականի վերջից պարբերաբար շփվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ Մասկը և Պուտինը զրույցների ընթացքում շոշափում են անձնական թեմաներ, բիզնեսի և աշխարհաքաղաքական լարվածության հարցեր, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ Կրեմլի հետ Մասկի շփումների մասին տեղեկատվությունը, ըստ երևույթին, «խնամքով պահպանվող գաղտնիք է, նույնիսկ ԱՄՆ կառավարությունում ոչ բոլորն են տեղյակ»։ WSJ-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ ԱՄՆ իշխանություններին «դուր չեն գալիս» Մասկի և Պուտինի շփումները, սակայն Սպիտակ տունը գործարարին որևէ նախազգուշացում չի տվել հնարավոր խախտումների հետ կապված։

Նշվում է, որ Մասկի շփումները Պուտինի հետ անհանգստացնում են ամերիկյան գործող վարչակազմի որոշ ներկայացուցիչների, քանի որ ԱՄՆ-ը Պուտինին դիտարկում է որպես իր գլխավոր հակառակորդներից մեկը։ Միաժամանակ, Մասկն ունի հասանելիություն որոշակի գաղտնի տեղեկատվության, ինչպես նաև գործարար կապեր ԱՄՆ ռազմական և հետախուզական ծառայությունների հետ։

Այն մասին, որ Իլոն Մասկը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, 2022 թվականի հոկտեմբերին հայտնել էր ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը։ Նրա հայտարարությունից հետո Իլոն Մասկը հրապարակավ ասել էր, որ Պուտինի հետ խոսել է միայն մեկ անգամ՝ մոտավորապես 2021 թվականի ապրիլին, և իրենց զրույցի թեման եղել է տիեզերքը։

The Wall Street Journal-ի համաձայն՝ 2022 թվականին, բացի Պուտինից, Մասկը սկսել է շփվել նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանց թվում եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Ինչի՞ մասին են նրանք զրուցել՝ պարզ չէ։ Աղբյուրը նշել է, որ զրույցները տեղի են ունեցել, երբ Կրեմլը ճնշում էր գործադրում Մասկի բիզնեսի վրա և «անուղղակի սպառնալիքներ հնչեցնում նրա հասցեին», օրինակ, երբ Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը 2022 թվականի մայիսին հայտարարել էր, որ Մասկը «պետք է պատասխան տա» նրա համար, որ Պենտագոնը Starlink կապի համակարգեր է մատակարարել Մարիուպոլում «Ազով»-ի մատիկներին։

Ռուսական հետախուզության նախկին աշխատակիցը լրատվամիջոցին ասել է, որ 2023 թվականի վերջին Պուտինը Մասկին խնդրել է չակտիվացնել իր Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունը Թայվանում։ Աղբյուրը պնդում է, որ Պուտինն այս խնդրանքով դիմել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինին լավություն անելու համար։ Տեղեկությունը հաստատել է WSJ-ի մեկ այլ աղբյուր։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, թե տեղյակ չէ մանրամասներին և չի կարող մեկնաբանել:

Ըստ հետախուզության նախկին և ներկա պաշտոնյաների՝ Մասկի ու Պուտինի զրույցները շարունակվել են նաև 2024 թվականին, երբ գործարարը քննադատել է ԱՄՆ իշխանություններին Ուկրաինային ռազմական օգնության համար և սկսել մասնակցել հանրապետական ​​Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին։

Իլոն Մասկը չի պատասխանել WSJ-ի մեկնաբանության խնդրանքին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրատվամիջոցին հայտնել է, որ Պուտինն ու Մասկը միայն մեկ հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են «տիեզերական, ինչպես նաև ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաները»։ Պեսկովը նշել  է, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերական զրույցներ չեն վարում Մասկի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի