Լուկաշենկոն սպառնացել է պատերազմով, եթե ՌԴ-ն փորձի իրեն միացնել Բելառուսը

Լուրեր

23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
23.06.2026 | 16:55
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
23.06.2026 | 16:48
Կարծում եմ` ճիշտ էր «կարմիր գծերը» թանկացնելը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 16:46
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կարտահանվի Հայաստան
23.06.2026 | 16:39
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ երկրների միջև երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցեր է քննարկել
23.06.2026 | 16:32
Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին
23.06.2026 | 16:24
Որերորդ դեպքն է` համայնքային կառույցի աշխատակիցները հարձակվում, ծեծում են ավագանու անդամներին. Թորոսյան
Բոլորը

Ռուսաստանի որոշ «բարձրաստիճան շրջանակներ ձգտում են» միացնել Բելառուսը, սակայն դրա փորձը կվերածվի պատերազմի։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Դուք ավելի փոքր եք, մենք ավելի մեծ ենք, իսկ մեր տնտեսությունն այսպիսին է, այնպիսին է։ Մենք ձեզ կշարունակենք օգնել, մտեք ՌԴ կազմի մեջ․․․ Այսպես հարցը դնել չի կարելի։ Դա անհնարին է և անիրականանալի։ Վախենում եմ անգամ ասել, որ դա պատերազմ է»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ասել է՝ չի հասկանում, թե ինչու պետք է Բելառուսը միացվի Ռուսաստանին, քանի որ երկրներն արդեն միութենական պետություն են ստեղծել։

«Մենք կարող ենք կառուցել հարաբերություններ, որոնք կլինեն ավելի սերտ և ամուր, քան ունիտար պետությունում: Եվ ոչ ոք ոչ մեկից չի նեղանա»,- պարզաբանել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ «այսօր կարելի է ինչ-որ բան գրավել», բայց «խելացի, իմաստուն քաղաքական գործիչը» միշտ պետք է մտածի՝ «Իսկ հետո՞»։

«Սա միջնադար չէ, երբ տարածք ես գրավում, հարկեր ես վճարում, և դա լավ է․ աշխարհը փոխվել է, աշխարհն ուրիշ է։ Ուստի պետք չի ինքներդ ձեր առաջ հիմար նպատակներ դնեք, միշտ պետք է մտածեք, թե ինչ կլինի հետո»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք «ուրիշի տարածք գրավելու խնդիր չի ունեցել»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի