Ռուսաստանը պատրաստ է միջազգային իրավիճակի սրման․ Պուտին

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է միջազգային իրավիճակի սրման, բայց Մոսկվան չի տանում էսկալացիայի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է The Moscow Times-ը։

«Մարդիկ, իհարկե, վախենում են միջազգային իրավիճակի սրումից՝ կապված տարբեր հակամարտությունների գոտիներում սրման հետ՝ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Ուկրաինայում։ Բայց մենք չենք զբաղվում այդ էսկալացիայով։ Սրման օգտին միշտ խաղում են նրանք, ովքեր կանգնած են մյուս կողմում։ Բայց մենք պատրաստ ենք այդ սրմանը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան կքննարկի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների տարբերակները, սակայն հաշվի առնելով գետնին առկա իրողությունները։

«Մենք պատրաստ ենք դիտարկել խաղաղության համաձայնագրերի ցանկացած տարբերակ՝ ելնելով այն իրողություններից, որոնք զարգանում են տեղում։ Եվ պատրաստ չենք ոչ մի այլ բանի»,- ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստ անել պատերազմն ավարտելու համար։

Պուտինը պարզաբանել է, որ Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ չեն ցանկանում, քանի որ խաղաղության երկխոսությունը կհանգեցնի ռազմական դրության վերացմանը, ինչը թույլ կտա երկրում անցկացնել պետության ղեկավարի ընտրություններ։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայից խաղաղության բանակցությունների վերաբերյալ առաջարկներ է ստացել և համաձայնել է դրանց, սակայն Կիևը հրաժարվել է։

«Ես ասացի՝ լավ, մենք համաձայն ենք: Հաջորդ օրը Կիևի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցություններ վարել մեզ հետ։ Թուրքերին ասացինք՝ շնորհակալ ենք ձեր մասնակցության համար, բայց նախ ձեր հաճախորդների հետ կարգավորեք՝ ուզում են, թե՞ չեն ուզում։ Թող դա ուղիղ ասեն»,- ընդգծել է Պուտինը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի