Նոր կանոններ՝ հասարակական տրանսպորտում․ Երևանը պատրաստվում Է միասնական տոմսային համակարգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Նոյեմբերի 1-ից երևանյան հասարակական տրանսպորտից օգտվելու համար նոր կանոններ կգործեն: Անկախ նրանից՝ օգտվում եք MAN, ZhongTong, GazelCity, թե Higer մակնիշի փոխադրամիջոցներից, ձեզ անհրաժեշտ կլինի 100 դրամանոց մետաղադրամ կամ մեկ հպումով ձեռքբերված QR կոդ: 

Ինչո՞ւ է այս փոփոխությունը հենց հիմա կատարվում։ Սա քայլ է, որպեսզի հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցումը սահուն արվի՝ ասում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ուղեվարձի անկանխիկ վճարման տարբերակները շատ չեն․ կա՛մ պետք է ունենաք «Թել-Սել» բջջային հավելված, կա՛մ նույն ընկերության տերմինալից նախապես գնված տոմս, ապա ավտոբուսներում տեղադրված վալիդատորի միջոցով սքանավորեք QR կոդը։ Բայց վալիդատորների աշխատանքը հաճախ է խափանվում, և համակարգը չի ճանաչում կոդը։ 

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը մի քանի պատճառ է նշում՝ որպես հիմնական խնդիր ընդգծելով այն, որ գուցե սխալ կամ արդեն իսկ օգտագործած QR կոդ են փորձում վալիդացնել։ 

Բայց լինում են դեպքեր, երբ համակարգը մերժում է QR կոդն այլ պատճառով, օրինա՝կ վարորդներն անջատում են վալիդատորը։ Հայկ Կոստանյանի փոխանցմամբ՝ տեսահսկման համակարգ է ներդրվելու, որպեսզի վերահսկեն նման դեպքերը։ Երբեմն էլ կապի խափանումների պատճառով համակարգը վատ է աշխատում, և ուղևորը ստիպված է լինում սպասել այնքան, մինչև վալիդատորը հաստատի կամ մերժի տոմսը։ Հունվարի 1-ից ուղեվարձը վճարելու տարբերակները կշատանան՝ նշում է քաղաքապետի մամուլի խոսնակը։

Իսկ ինչո՞ւ է «Թել-Սել»-ը հայտնվել մենաշնորային դիրքում․ 2022 թվականին հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթում հաղթել է «Թել-Սել» ՓԲ ընկերությունը՝ լինելով միակ մասնակիցը։ Երևանի քաղաքապետի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցնում էր այժմ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։ Շատ են քննադատությունները նաև այն մասով, որ ընկերությունը պատրաստ չէր նման մարտահրավերի և չի կարողանում լիովին հաղթահարել  համակարգի ներդրման ընթացքում ծագող բարդությունները։ Լիանա Հունանյանն ընդգծում է՝ խնդիրները լուծելով առաջ են գնում։

Այս պահի դրությամբ՝ 830 վալիդատոր է տեղադրված համայնքին պատկանող ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյի կայարաններում։ Մասնավոր ավտոբուսներում, սակայն, վալիդատորներ տեղադրված չեն, և միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ այդ ավտոբուսները կհանվեն երթուղիներից։ Դուրս կբերվի Higer-ների հնամաշ շարժակազմը, կհանվեն նաև մետաղադրամ ընդունող սարքերը։ Նախատեսվում է ավտոբուսներում ունենալ երկու վալիդատոր, սակայն «Թել-Սել»-ից դժվարանում են նշել այդ փոփոխության իրականացման ժամկետները։

Մետրոպոլիտենում տեղադրված վալիդատորները գրեթե ամեն օր հերթերի պատճառ են դառնում։ Ի՞նչ իրավիճակ կլինի հունվարի 1-ից արդեն հասարակական տրանսպորտում․ քաղաքային իշխանությունից ու «Թել-Սել»-ից խնդիրները չեն բացառում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան