Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ադրբեջանը Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն է, նրա տարածքում հաջողությամբ գործում են «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջոնցքների բոլոր հատվածները։ Այս մասին ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Օգտագործելով իր աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ՝ Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։ Մեր տարածքով են անցնում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքները։ Այդ տրանսպորտային երթուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ ջատագովն է։ Նա ասել է, որ իր երկիրը դա հստակ ցույց է տվել Չմիավորման շարժման նախագահության ժամանակ՝ 2020-2023 թվականներին։

Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ իր երկիրն արդեն իսկ նպաստում է գլոբալ հարավի և գլոբալ հյուսիսի միջև կլիմայական համագործակցությանը։

«Շուրջ 200 երկրների միաձայն որոշումը՝ Ադրբեջանում ընդունելու COP29-ը, մեր քաղաքականության նկատմամբ հարգանքի և աջակցության հստակ վկայությունն է։ Մենք կձգտենք հասնել փոխըմբռնման ինչպես կլիմայի փոփոխության, այնպես էլ գլոբալ անվտանգության, միջազգային իրավունքի գերակայության, միմյանց գործերին չմիջամտելու և փոխադարձ հարգանքի հարցերի շուրջ»,- նշել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի