Հնդկաստանն արգելափակել է ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցությունը

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և հայտ է ներկայացրել կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին ընդառաջ։ Սակայն նա ստիպված է թաղել այդ գաղափարը, գրում է BILD-ը։

Քարնեգի հիմնադրամի թուրքական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ, նախկին դիվանագետ Սինան Ուլգենը BILD-ին ասել է, որ Հնդկաստանը խոչնդոտում է ԲՐԻՍԿ-ին Թուրքիային միանալուն։ Պատճառն Անկարայի լավ հարաբերություններն են Հնդկաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Պակիստանի հետ։

Ուլգենի խոսքով՝ Էրդողանը ցանկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշինքի հետ մերձեցում՝ Թուրքիայի «ռազմավարական ինքնավարությունն» ամրապնդելու համար։ Բացի այդ, նա այդպիսով իր հիասթափությունն է արտահայտում ԵՄ-ից։

Մյուս շարժառիթը «քաղաքական հեղինակությունն» է։ Էրդողանը ցանկանում է ցույց տալ, որ «կարող է միաժամանակ նստել ՆԱՏՕ-ի և ԲՐԻԿՍ-ի սեղանների շուրջ»։ Նա իրեն համարում է «միջնորդ» միջազգային ասպարեզում։ Քննադատներն ասում են, որ նման մանևրումներով Էրդողանը Թուրքիային մղել է արտաքին քաղաքական մեկուսացման։

Լրատվամիջոցը նշում է, որ վերջերս Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան են միացել ԲՐԻԿՍ-ին։

Թուրքիայից բացի՝ անդամակցության հայտ են ներկայացրել Ադրբեջանն ու Մալայզիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի