Ղազախստանը հրաժարվել է օգնել ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի իշխանությունները դեմ են, որ Ռուսաստանը երկրի տարածքն օգտագործի միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Ռոման Վասիլենկոն, գրում է The Moscow Times-ը։

«Ղազախստանը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, նաև չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Միաժամանակ, մենք չենք ցանկանում, որ մեր տարածքն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Վասիլենկոն լեհական RAR գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Աստանայի դիրքորոշումը բոլոր շահագրգիռ կողմերին «հայտնի և հասկանալի է», և դրան ըմբռնումով են վերաբերվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում։ Վասիլենկոն ընդգծել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պատժամիջոցները չշրջանցվեն, քանի որ հանրապետությունը «չի ցանկանում երկրորդական պատժամիջոցների կիրառում»։

Պաշտոնյան նաև նշել է, որ Աստանայի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններում «խնդիրներ չկան», բայց կան «տարբեր հարցեր», քանի որ երկու հարևան պետությունների հարաբերությունները «շատ բազմազան են»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի