Ալիևի օգնականը ԵԽ-ում Ադրբեջանի վերաբերյալ քննարկումն անվանել է «կրկես», իսկ հայ ռազմագերիներին՝ «նացիստներ»

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ԵՄ զբաղվածության և սոցիալական իրավունքի հարցերով հանձնակատար Նիկոլաս Շմիթի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։

«Եվրախորհրդարանում քննարկումներից մի քանիսը մեզ հիշեցնում են աբսուրդի թատրոն կամ կրկես։ Աշխարհն ականատես է եղել այս հաստատությունում կոռուպցիայի խայտառակ պրակտիկայի։ Իմ երկրի դեմ այս բարձրախոսներից շատերը վարձատրվում են հայկական լոբբիի և Հայաստանի կառավարության PR-ի ու լոբբիստական ​​արշավի կողմից»,- հայտարարել է Ալիևը Politico-ին։

Նա ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին խորհուրդ է տվել «լրջորեն զբաղվել Եվրամիությունում մարդու իրավունքների աճող խնդիրներով՝ ուրիշներին քարոզելու փոխարեն»։ Բացի այդ, Ալիևի օգնականը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել՝ հայատյացություն դրևորելով և Բաքվում ապօրինիաբար պահվող հայ ռազմագերիներին անվանել «նացիստներ»։

«Հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերը, որոնք սպանել են անմեղ ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, հավասարազոր են նացիստական ​​ռազմական հանցագործներին ազատ արձակելուն»,- հայտարարել է Հաջիևը։

Նշենք, որ եվրահանձնակատար Նիկոլաս Շմիթը հայտարարել էր, որ մի քանի շաբաթից անցկացվելիք COP29 համաժողովն Ադրբեջանի իշխանությունների համար լավ հնարավորություն է՝ ցույց տալու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին։

«COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական հնարավորություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու իրենց հավատարմությունը խաղաղությանը»,- ասել է հանձնակատարը և հավելել, որ Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրությունների առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղ գործընթացի հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի