Իսրայելական օդուժը հակամարտության սկզբից ի վեր «ամենադաժան» հարվածներն է հասցրել Բեյրութի արվարձաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
23.06.2026 | 20:13
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները
23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասերին, որտեղ գտնվում են «Հըզբոլլահ»-ի թիրախները։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաղորդել է Իսրայելի առնվազն 17 հարվածների մասին՝ դրանք անվանելով «ամենադաժանը» հակամարտության սկսվելուց ի վեր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հարձակման թիրախ է դարձել հատկապես Էլ-Լեյլաքի շրջանը, որտեղ ավերվել է վեց շենք, այդ թվում՝ բնակելի համալիր։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը, այդ թվում՝ երեխա։

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ Բեյրութի հարավում գտնվող իր գրասենյակներից մեկը հարձակման է ենթարկվել։

Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյն ավելի վաղ X-ում նախազգուշացում էր ուղարկել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին՝ հորդորելով նրանց թողնել քարտեզի վրա նշված «Հըզբոլլահ»-ի հետ կապված վայրերը, որոնք ենթակա կլինեն օդային հարձակումների:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի