Առնվազն յոթ երկիր դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան. Politico

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն յոթ երկիր՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունգարիան, Սլովակիան, Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, չեն շտապում Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ, գրում է Politico-ն։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքը դեռ պատրաստ չէ Ուկրաինային անդամակցություն առաջարկել։

Ինքը՝ Վլադիմիր Զելենսկին, ասել է, որ Գերմանիան թերահավատորեն է վերաբերվում ՆԱՏՕ-ին միանալու Կիևի պատրաստակամությանը։ Ընդ որում, ինչպես ընդգծում են Politico-ի աղբյուրները, Բեռլինն ու Վաշինգտոնը չեն բացառում, որ ինչ-որ պահի Ուկրաինան կկարողանա դառնալ դաշինքի անդամ։

ՆԱՏՕ-ի ևս երկու երկրներում՝ Հունգարիայում և Սլովակիայում, այժմ իշխանության ղեկին են Կրեմլամետ հայացքներ ունեցող պոպուլիստական կուսակցությունները: Այսպիսով, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս արգելափակել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ ծրագրերը։

Այնուամենայնիվ, Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, Politico-ին հայտնել են, որ այլ երկրներ նույնպես վստահ չեն դաշինքին միանալու Ուկրաինայի պատրաստակամությանը:
«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Մեկ այլ աղբյուր Politico-ին ասել է, որ երկրները «վերացականորեն աջակցում են դրան [ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը], բայց երբ դա ավելի մոտենա իրականությանը», նրանք կսկսեն ավելի հրապարակայնորեն արտահայտվել այդ գաղափարի դեմ:

ՆԱՏՕ-ին անդամակցելը Վլադիմիր Զելենսկու հաղթանակի պլանի հիմնական կետերից մեկն է, որը նա ներկայացրել է անցյալ շաբաթ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի