Հայկական կողմը պետք է դուրս գա դիվանագիտական լեքսիկոնից և իրերը կոչի իրենց անուններով․ Հովհաննես Իգիթյան

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

Բրյուսելում բանակցություններ չէին, այլ ոչ ֆորմալ հանդիպում, այն էլ ԵԱՀԿ ՄԽ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառանալով երեկ՝ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Այդ հանդիպումը կարելի է համարել բոլոր արտահայտած մտահոգությունների շարքի շարունակություն, շատ երկրներ՝ այդ թվում ՄԽ համանախագահող երկրներ, մտահոգություն էին հայտնում, որ բանակցությունները դադարեցված են»,-ասաց Իգիթյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ արտաքին գերատեսչության հաղորդագրության՝ հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Անդրադառնալով այսօր ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը` Հովհաննես Իգիթյանն ասաց․ «ՄԽ համանախագահների հայտարարության մեջ նշված է նաև, որ նրանք խնդրեցին որ իրենց առաջարկությունը փոխանցեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպման համար։ Սա կարող ենք, որպես այդպիսին, հանդիպման արդյունք համարել»։

Իգիթյանի խոսքով, եթե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպման ժամանակ անդրադարձել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու խնդրին, ապա, ըստ ադրբեջանական մամուլի, Մամեդյարովը շեշտել է, որ եթե ԼՂ հարցը բանակցային ճանապարհով չլուծվի, իրենք այլ միջոցներով կլուծեն։ «Հայկական կողմն էլ չպետք է լզողված ներկայացնի մեղադրանքները ադրբեջանական կողմին, ի՞նչ է նշանակում, թե Ադրբեջանը չի կատարում Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այնտեղ շատ կետեր կան, պետք է իրերն իրենց անուններով կոչել, որ Ադրբեջանն ամեն օր օգտագործում է զենք խաղաղ բնակչության ու ծառայություն կատարող զինվորների դեմ։ Հայկական կողմը պետք է դուրս դա դիվանագիտական լեքսիկոնից և իրերը կոչի իրենց անուններով,»,-ասաց Իգիթյանը։

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե շարունակելու են պնդել և կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի գործուն մեխանիզմներ բանեցնեն Ադրբեջանի վրա` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացցնելու համար, Իգիթյանն արձագանքեց․ «Ի՞նչ է նշանակում մենք դիմում ենք միջազգային հանրությանը պատժել Ադրբեջանին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելու համար․․․Պետք է դեսպաններ կանչվեն այն երկրների, որոնք այս կամ ձևով պաշտպանում են Ադրբեջանին և այդ կերպ խրախուսում իր ռազմական գործողությունները, մենք դա կարող ենք համարել որպես ոչ բարեկամական քայլ»։

 

Սեդա Ղուկասյան