ՄԻՊ հաստատության 20-ամյակի առթիվ բարձրաստիճան միջազգային համաժողովի մասնակիցների համար Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային այց Գառնիի հեթանոսական տաճար

Լուրեր

04.03.2026 | 14:55
Կուսակցության կողմից պատրաստված հոլովակներում օգտագործվել են համացանցից վերցված քաղաքացիների լուսանկարներ․ Cyberhub
04.03.2026 | 14:50
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան․ ՊԵԿ
04.03.2026 | 14:46
Զախարովան շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին
04.03.2026 | 14:37
Իսպանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի սպառնալիքին
04.03.2026 | 14:30
Իսրայելում ամեն օր տագնապ էր․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձել է Երևան
04.03.2026 | 14:26
Իրանի հայ համայնքը վնասներ չի կրել․ Մովսես Քեշիշյան
04.03.2026 | 14:21
Ի՞նչ հիմքով է Աննա Հակոբյանի անվտանգությունը ապահովվել․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 14:12
Միջերկրական ծովում ռուսական լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել
04.03.2026 | 14:06
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին. գիշերային հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
04.03.2026 | 14:02
Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը ժամանել է Երևան
04.03.2026 | 13:58
Եթե ինձ հետ էդ ձևով եք վերաբերվում, շարքային քաղաքացուն ի՞նչ կանեք,կուտե՛ք․ Աղազարյանը՝ ՀԿԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 13:53
Վերջին անվճար տեղափոխումը կիրականացվի ԱՄԷ-ից Օման՝ Մասկատ-Երևան չվերթով ՀՀ վերադառնալու համար
04.03.2026 | 13:44
ՔՊ-ից միայն մեկ անձի նկատմամբ է քրեական վարույթ նախաձեռնվել․ Թովմասյանը՝ ՀԿԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 13:39
Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
04.03.2026 | 13:36
Շրի Լանկայի մոտակայքում իրանական ռազմանավ է խորտակվել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող բարձրաստիճան միջազգային համաժողովի մասնակիցների համար Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային այց Գառնիի հեթանոսական տաճար․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 15 պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներին և ներկայացուցիչներին ներկայացվել է տաճարի խորհուրդն ու պատմությունը:

«Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։