Հայկական պատվիրակությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել տիեզերական ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողով»-ի (75th International Astronautical Congress) շրջանակում  անցկացվող «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում  հայկական պատվիրակությունը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ տիեզերական ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Հեղինակավոր այս ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացրել են ոլորտային չորս ընկերություններ՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների  լաբորատորիա հիմնադրամը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Cosmo Food-ը (Հովհաննես Ավագյան ԱՁ) և «Գեոկոսմոս» ընկերությունը։

Ցուցահանդեսի շրջանակում հայկական միասնական տաղավար են այցելել տարբեր երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կորեայի, Բելգիայի, Գերմանիայի, Սինգապուրի ներկայացուցիչներ։ Այցելուներին ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթներն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաև միասնական տաղավարում ներկայացված ոլորտային ընկերությունների գործունեությունն ու ծրագրերը:

Հայկական միասնական տաղավարով մեր պատվիրակության մասնակցությունը ներկայանալի այս միջոցառմանը մեծ հնարավորություն էր Հայաստանի տիեզերական, ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար՝ ծանոթանալու տեխնոլոգիական վերջին զարգացումներին և համագործակցային նոր կապեր հաստատելու։