Բաքուն եվրահանձնակատարի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և ՀՀ-ի հետ խաղաղության մասին ելույթն «անընդունելի, անհիմն և կողմնակալ» է անվանել

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժում է ԵՄ զբաղվածության և սոցիալական իրավունքների հարցերով հանձնակատար Նիկոլաս Շմիթի կողմից Բաքվի հասցեին հնչեցրած հայտարարությունները։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրահանձնակատար Նիկոլաս Շմիթի ելույթի հետ։

«Մենք կտրականապես մերժում ենք զբաղվածության և սոցիալական իրավունքի հարցերով եվրահանձնակատար Նիկոլաս Շմիթի անընդունելի, անհիմն և լիովին կողմնակալ հայտարարությունը Ադրբեջանի դեմ՝ հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ։ Հանձնակատարի այս հայտարարությունը, որը պատրաստել է Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը (EEAS), լիովին չի համապատասխանում իրականությանը և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական անհաջող փորձն է։ Պնդումը, որ Ադրբեջանի որոշ քաղաքացիներ հետապնդվում են իրենց քաղաքական համոզմունքների կամ հայացքների համար, կամ այն, որ իրենց որպես լրագրող կամ իրավապաշտպան ներկայացնող անձանց դեմ քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն, հիմնովին կեղծ է»,- ասել է Հաջիզադեն։

Նա հավելել է, որ «EEAS-ի և Եվրախորհրդարանի այս վնասակար մոտեցումը ոչ միայն վաղուց ապացուցել է իր անարդյունավետությունը, այլև բարդացնում է ադրբեջանա-եվրոպական հարաբերությունները»։

Հաջիզադեն նաև մեղադրանքներ է հնչեցրել ԵՄ-ի ու Հայաստանի հասցեին։

«Ադրբեջանի դեմ գրեթե 30 տարի տևած Հայաստանի ագրեսիայի նկատմամբ Եվրամիության համապատասխան կառույցների բացարձակ անտեղյակության և անտարբերության լույսի ներքո, ԵՄ որոշ երկրներում մարդու իրավունքների արմատացած համակարգային խնդիրները, իսլամատյացության և նեոգաղութային քաղաքականության աճը, մահերը բանտերում քաղաքական բռնաճնշումների և հալածանքների հետևանքով ու բողոքի ցույցերի ժամանակ, ինչպիսիք են «դեղին բաճկոնները», արյունահեղությունը Նոր Կալեդոնիայում և այլ անդրծովյան տարածքներում բողոքի ցույցերի ժամանակ, եվրահանձնակատարը բարոյական իրավունք չունի խոսելու Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատման ջանքերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, թե «COP29-ը քաղաքական դրդապատճառներով հիմնախնդիրների հետ կապելու փորձերը ևս մեկ անգամ բացահայտում են որոշ եվրոպացի քաղաքական գործիչների  իրական դեմքը»։

Նշենք, որ եվրահանձնակատար Նիկոլաս Շմիթը հայտարարել էր, որ մի քանի շաբաթ անց անցկացվելիք COP29 համաժողովն Ադրբեջանի իշխանությունների համար լավ հնարավորություն է՝ ցույց տալու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին։

«COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական հնարավորություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու իրենց հավատարմությունը խաղաղությանը»,- ասել է հանձնակատարը և հավելել, որ Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրությունների առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղ գործընթացի հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի