Բայրամովն ու Հաջիևը դեսպանների հետ հանդիպմանը բողոքել են Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից»

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նախօրեին հանդիպում են անցկացրել Բաքվում հավատարմագրված Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է «եղբայրական և բարեկամ մահմեդական երկրների հետ Բաքվի  կապերի հետագա ընդլայնման կարևորությունը», COP29-ի անցկացումը, տարածաշրջանում իրավիճակը, մանրամասն քննարկվել են Հայաստանի հետ կարգավորման գործընթացի հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր։

Մանրամասն տեղեկացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝  Բայրամովը նշել է, որ կողմերն առավելագույն ջանքեր են գործադրում երկկողմ խաղաղ բանակցություններին և գործընթացին նպաստելու համար։ Արդյունքում  «զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի որոշակի հատվածի, հատկապես սահմանազատման հարցերի շուրջ, համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ»։

Բայրամովը, սակայն, դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունից՝ պնդելով թե այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Միաժամանակ նշվել է, որ Նյու Յորքում և Ստամբուլում մանրամասն քննարկումներ են ընթացել  համաձայնագրի մնացած դրույթների շուրջ։ Նա նշել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների պահպանումը, որն ուղղված է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, սպառնում է կայուն խաղաղության կառուցմանն ուղղված ջանքերին։ Նաև ասվել է, որ  Հայաստանի՝ նման քայլերից զերծ մնալու կարևորությունը, ինչպիսին է ռազմականացումը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի»,-ասվում է  տարածված հաղորդագրության մեջ։

Խոսելով COP29-ի անցկացման  նախապատրաստման մասին՝ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե իբր «տարբեր անհիմն պատրվակներով փորձ է արվում վարկաբեկել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքը, անընդունելի ձևով ներառել այնպիսի հարցեր COP օրակարգում, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, «Ադրբեջանը նավթային երկիր է»,  մարդու իրավունքները»։ Նա ասել է, որ նման մոտեցումը անընդունելի է և Բաքուն պատրաստ է այդ հարցերը քննարկել այլ հարթակներում։

«Նշվել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, սակայն Հայաստանի առաջարկած կիսատ խաղաղության համաձայնագիրը անընդունելի է։ Ընդգծվել է խաղաղության պայմանագրի մնացած դրույթների համաձայնեցման կարևորությունը։ Միաժամանակ ասվել է, որ Հայաստանի ռազմականացումը տարածաշրջանում սպառնալիքի աղբյուր է»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի