Էրդողանը Գյուլենին և նրա հետևորդներին անվանել է «դավաճաններ» և խոստացել շարունակել FETO-ի դեմ պայքարը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ-ում իր գլխավոր հակառակորդներից կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին առաջին մեկնաբանություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին ու նրա FETO շարժման հետևորդներին անվանել է «դավաճաններ» և խոստացել թիրախավորել նրանց Թուրքիայում ու դրա սահմաններից դուրս, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում Էրդողանը դատապարտել է Գյուլենին, որի հետ, ի դեպ, բարեկամական հարաբերություններ էր պահպանում մեկ տասնամյակ առաջ և հրապարակայնորեն բարձր էր գնահատում նրա ուսմունքը, դպրոցների և բարեգործական կազմակերպությունների համաշխարհային ցանցը։

«Այս դավաճաններին հաջողվեց խուսափել թուրքական արդարադատությունից՝ շնորհիվ այն մարդկանց, որոնք պաշտպանում են իրենց։ Նրանք հեռացան՝ պատասխանատվություն չկրելով նահատակների թափած արյան համար։ Բայց նրանք չեն կարողանա խուսափել աստվածային արդարադատությունից»,- ասել է Էրդողանը։

Նա հայտարարել է, որ շարունակելու են պայքարել FETO-ի դեմ։

«Որպես պետություն՝ մենք վճռականորեն շարունակելու ենք պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ FETO-ն ամբողջությամբ չի վերացել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ վերջին տասնամյակում Գյուլենն ու նրա շարժումը բախվել են թուրքական կառավարության տարբեր մեղադրանքներին, այդ թվում՝ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի  կազմակերպման։ Թուրքիայի կառավարությունը 2016 թվականի մայիսին Գյուլենին և նրա շարժումը որակել է «ահաբեկչական»։ Գյուլենը և նրա հետևորդները կտրականապես հերքել են հեղաշրջմանը կամ ահաբեկչական գործողություններին իրենց մասնակցությունը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է թուրք հայտնի կրոնական քարոզիչ, FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը։

Էմմա Չոբանյան