ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024 թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով:

«Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնացած է ներառական աճի հզորացման վրա՝ խթանելով աշխատանքի շուկային մասնակցությունը երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում՝ ընդլայնելով դիվերսիֆիկացիան երկրի արտահանման զամբյուղում ու շուկաներում և բարելավելով գործարար միջավայրը: Այս նպատակներին հասնելը պահանջում է հստակ ու լիարժեք զբաղվածության և արտահանման ռազմավարությունների մշակում և իրականացում, կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների սահմանում, անվճարունակության շրջանակի արդիականացում և որակյալ ներդրումների աջակցմանն ուղղված ներդրումային խթանների ռացիոնալացում»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան:

Վերանայումը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից ս.թ. դեկտեմբեր ամսին, ինչի արդյունքում կառաջանա 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով փոխառու միջոցների հասանելիություն՝ ծրագրի ներքո հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ): Ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: