«Գազել»-ի, բեռնատարի և մարդատարի վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է

Լուրեր

25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
Բոլորը

Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ի, բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով 3 տուժած կա։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Տուժածներից երկուսը Ապարանի բշժկական կենտրոնում են, առողջական վիճակը միջին ծանրության։ Մեկ տուժած տեղափոխվել է Երևան, առողջական վիճակը այս պահին ծանր է» – ասաց Ծատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1987 թ․), «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1970 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․ ծնված 1966 թ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։