Ալիևի օգնականը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է ԲՐԻԿՍ-ին լրացուցիչ դինամիկա հաղորդել

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ադրբեջանը կարող է լրացուցիչ դինամիկա հաղորդել ԲՐԻԿՍ-ին, այդ կազմակերպությանն անդամակցությունը բազմակողմ հարթակի անդամ երկրների հետ Ադրբեջանի լավ հարաբերությունների շարունակությունն է։ Այս մասին չինական «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևը նշել է, թե ԲՐԻԿՍ-ն ինստիտուտ է, որը ծառայում է բազմակարծությանը և միջազգային հարաբերությունների համակարգի ժողովրդավարացմանը, նպաստում է գլոբալ կառավարման բարելավմանն ու միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար ուղղությամբ։

«Մենք կարծում ենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրները, հավատարիմ լինելով միջազգային իրավունքին, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, պահպանելով փոխշահավետ հարաբերություններ պետությունների միջև և կանխելով քաղաքական օրակարգի մենաշնորհայնացումը միայն մեկ խմբի կողմից՝ նպաստում են գլոբալ կառավարման բարելավմանը և միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար ուղղությամբ»,- ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ «ԲՐԻԿՍ-ին անդամակցելու՝ Ադրբեջանի ցանկությունը երկրի ակտիվ անկախ արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»։ Ըստ Հաջիևի՝ «Ադրբեջանը պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմավեկտոր աշխարհում՝ այլ համախոհ երկրների հետ սերտ համագործակցությամբ»։

Պաշտոնական Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կազմակերպությանն անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի